հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի սահմանամերձ համայնքներում կկազմակերպվեն գյուղատնտեսական նշանակության դասընթացներ

Արցախի սահմանամերձ համայնքներում կկազմակերպվեն գյուղատնտեսական նշանակության դասընթացներ

«Կրթություն՝ հանուն ապագայի» գասարակական կազմակերպությունը Արցախի սահմանամերձ գյուղերում կկազմակերպի «Ջերմոցային մշակաբույսերի արտադրություն և կառավարում» կրթական ոչ ֆորմալ դասընթացների շարքը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել է կազմակերպության նախագահ Իրինա Գաբրիելյանը:

«Դասընթացները կլինեն ջերմատան կոնստրուկցիայի և հիմնադրման աշխատանքների, համակարգերի, գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների, ջերմատան բույսերի պաշտպանության մասին: Տեսական դասընթացներն ուղեկցվելու են ջերմատներ այցելություններով և պրակտիկ աշխատանքներով։ Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման թեմայով դասընթացների շարքը կլինի Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքներում՝ 3-օրյա և Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում՝ 10-օրյա ձևաչափով՝ համապատասխանաբար մարտ, ապրիլ, մայիս ամիսներին: Դասընթացներին կարող են մասնակցել նաև հարակից բնակավայրերի հետաքրքրված անձինք», - նշել է Ի. Գաբրիելյանը և հավելել, որ ցանկացողները կարող են դիմել Նոր Ղազանչիի և Կիչանի, Մաճկալաշենի և Սոսի, Նորագյուղի, Հովսեփավանի և Իվանյանի համայնքապետարաններ՝ տեղում դիմում-հայտը լրացնելու համար կամ առցանց լրացնել այն հետևյալ հղումներով՝ Նոր Ղազանչիում Մաճկալաշենում Նորագյուղում կայանալիք դասընթացներին մասնակցելու համար:

  • Կիսվել: