ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի քիքբոքսինգի հավաքականը ՀՀ առաջնությունում փայլուն հաղթանակ է գրանցել

Արցախի քիքբոքսինգի հավաքականը ՀՀ առաջնությունում փայլուն հաղթանակ է գրանցել

Մարտի 18-20-ը ՀՀ Երևան քաղաքում անց է կացվել քիքբոքսինգի ՀՀ առաջնություն, որին մասնակցում էին Արցախի քիքբոքսինգի հավաքական թիմի տասնյոթ մարզիկներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի քիքբոքսինգի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արմեն Ղահրամանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մարզիկների պատրաստվածության մակարդակը բարձր էր: Նրանցից յոթը գրավել են 1-ին, երեքը՝ 2-րդ, չորսը՝ 3-րդ պատվավոր հորիզոնականը»,-նշել է Ա. Ղահրամանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ առաջիկայում մարզիկները կմասնակցեն Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքին և Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում` պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը:

  • Կիսվել: