շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ քաղաքացին ռուս խաղաղապահների մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին․ ԱՀ ՄԻՊ

ԱՀ քաղաքացին ռուս խաղաղապահների մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին․ ԱՀ ՄԻՊ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
Նա նշել է, որ Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։
 
Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմը այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկությունները կտրամադրվենք առաջիկայում։
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։

Այդ հատվածում լսվել էին պայթյունի և կրակոցների ձայներ։ Ըստ աղբյուրների՝ քաղաքացին տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։

Ի պատասխան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել ճանապարհով անցնող հայկական մեքենաների վրա: 

Միջադեպից հետո Ստեփանակերտ-Բերձոր օանապարհը երկկողմանի կարճ ժամանակով փակվել է: 

Հիշեցնենք, որ օրերս թուրք հատուկջոկատայինի կողմից ռուս խաղաղապահներին սնուցող ջրագծի վրա Շուշիի մերձակայքում շինաշխատանքներ կատարելիս գնդակահարվել էր Արցախի "Ջրմուղկոյուղու" աշխատակից Մարտիկ Երեմյանը: Եվս երեք քաղաքացիական անձ վիրավորվել էին:  

  • Կիսվել: