հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արցախի պետնախարարը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

Արցախի պետնախարարը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:

Պետնախարարի շնորհավորանքն ամբողջությամբ՝ ստորև.

՛՛Համոզված եմ, որ Դուք, որպես պետական հարուստ կենսափորձ ունեցող գործիչ, ներդնելու եք առավելագույն ջանքեր մեր երկրի առաջընթացն ապահովելու ուղղությամբ: Ձեր պաշտոնավարումը ստանձնում եք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհում համավարակի և դրանից բխող տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար պահանջվելու են մեծ ջանքեր և հետևողական աշխատանք:

Լիահույս եմ, որ տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովմամբ, ներդրումային ճկուն քաղաքականության վարմամբ ու տնտեսական զարգացման ռազմավարական այլ ծրագրերի կյանքի կոչմամբ շարունակաբար ապահովվելու եք մեր երկրի բարեկեցության բարձրացումն ու կյանքի որակի բարելավումը:

Մաղթում եմ Ձեզ տոկունություն, առողջություն և արգասաբեր գործունեություն՝ ի շահ Արցախի ժողովրդի բարօրության՛՛:

  • Կիսվել: