կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարներն ու վարորդներին տեղափոխել են ՊԵԿ

Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարներն ու վարորդներին տեղափոխել են ՊԵԿ

Քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի վարորդ ընկերներին, նստեցրել մեքենա և տեղափոխել անհայտ ուղղությամբ: Այս տեղեկությունը ABC media-ին հայտնել է Նժդեհ Իսկանդարյանը:

Ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ վարորդները ՊԵԿ-ում են, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ, ոչ էլ հիմքեր են ներկայացնում թե ինչ պատճառներով են տեղափոխել։ Արցախի պետնախարարը տեղի ունեցածը պայմանավորում է վերջին հանրահավաքով, և նշում, որ դրանից հետո նման դեպքերը հաճախակի են դարձել: Այսօր էլ Իսկանդարյանը զանգ է ստացել Աբովյանի քննչական կոմիտեում քննվող գործի առնչությամբ, որն, ըստ էության, 6 ամիս առաջ փակված է եղել:

«Արցախում ես շինարարությամբ էի զբաղվում, այստեղ տեղափոխվելուց հետո հնարավորություն եմ ունեցել գործը վերսկսելու: Պայմանների չհամապատասխանելու պատճառով ոչ տենդերներին ենք մասնակցել, ոչ էլ կանխավճար ենք ունեցել, բայց վարկ եմ վերցրել՝ բեռնատարներ ձեռք բերելու նպատակով։

Հիմա ինչ-որ X կազմակերպությունում վարձով են տրված այդ մեքենաները ու հենց այդ կազմակերպության դիմաց քաղաքացիական հագուստով մարդիկ մոտենում են, կանգնեցնում իմ երկու մեքենաները ու տղաներին տեղափոխում: Մեկ ժամ անց տանում են նաև երրորդ վարորդին»,-պատմել է պետնախարարը։

 

  • Կիսվել: