հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն աճել են 5%-ով․ ԱՀ ֆիննախ

Արցախի պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտներն աճել են 5%-ով․ ԱՀ ֆիննախ

Նախնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 16 միլիարդ 63 միլիոն 300 հազար դրամ` պլանավորված 15 միլիարդ 300 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5%-ով կամ 763 միլիոն 300 հազար դրամով:

ԱՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 12 միլիարդ 465 միլիոն 100 հազար դրամը կամ 77.6 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: