կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Բեգլարյան

Արցախի պետական ծառայողների համար Առաջնորդության դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր. Բեգլարյան

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության Դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր Արցախի պետական ծառայողների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուրախ եմ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Կառավարության հետ համատեղ՝ Առաջնորդության Դպրոցը կազմակերպում է կրթական ծրագիր Արցախի պետական ծառայողների համար՝ նպաստելու Արցախի հզորացման արագացման նպատակով անհրաժեշտ գիտելիքների, փորձառությունների ու կապերի զարգացմանը:

ինչ. կրթական և գործնական խմբային այցեր, հանդիպումներ ու այլ միջոցառումներ Արցախի Հանրապետության պետական ծառայողների համար

որտեղ. Արցախից դեպի Երևան

երբ. սահող գրաֆիկով, մոտ մեկ շաբաթ տևողությամբ (ավելի կոնկրետ տվյալները տրամադրվում են դիմորդներին և մասնակիցներին)

վճար. մասնակցությունն անվճար է:

Ուստի, մեկնաբանությամբ տրված հղումով պետք է ծանոթանալ հայտարարությանը և առցանց դիմել, որից հետո մրցույթով կընտրվեն մի խումբ պետական ծառայողներ և կկազմակերպվի ծրագիրը: Նախատեսում ենք սա դարձնել շարունակական ծրագիր՛՛:

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: