կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի պետական նախարարը ծանոթացել է Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեության արդյունքներին ու հիմնախնդիրներին

Արցախի պետական նախարարը ծանոթացել է Ստեփանակերտի շտապ օգնության կայանի գործունեության արդյունքներին ու հիմնախնդիրներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 11-ին, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, այցելել է ԱՆ Ստեփանակերտի շտապ օգնության կայան:

Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը լսել է կայանի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը և անձնակազմի հետ քննարկել առկա խնդիրներն ու գործունեության բարելավմանն ուղղված առաջնահերթությունները:

Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին Ստեփանակերտում և շրջաններում արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնության առաքելությունը մեծ պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ շեշտելով պետության շարունակական հոգածության և ոլորտում մի շարք բարեփոխումների իրագործման վճռականությունը:

Պետական նախարարը նշել է, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն շտապ օգնության ծառայություններն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, ինչպես նաև շրջանային բնակավայրերում դրանց հասանելիության ու որակի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

  • Կիսվել: