հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի պետական կառավարման բարձրագույն մարմիններում նախատեսվող ծախսերի ավելացումը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ

Արցախի պետական կառավարման բարձրագույն մարմիններում նախատեսվող ծախսերի ավելացումը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի 2022 թվականի բյուջեն պլանավորվել է 883 մլն 737 հազ ՀՀ դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ աճել է 120 մլն ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձերի բարձրացմամբ և աշխատավարձային ֆոնդի բնականոն աճով:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հատարարվել է ԱՀ Ազգային ժողովի նիստում, որտեղ քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

2022թ. պետական բյուջեով խորհրդարանին նախատեսված հատկացումները կկազմեն 779 մլն 603,6 հազ ՀՀ դրամ։ Համեմատական աճը պայմանավորված կլինի աշխատավարձերի բարձրացմամբ և պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:

Իսկ ԱՀ պետնախարարի աշխատակազմի 2022թ․ պահպանման ծախսերը նախատեսվում են 224մլն 478 հազ ՀՀ դրամ։ ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության 2022 թվականի ծախսերի նախահաշիվը նախատեսվում է 341 մլն 918 հազ ՀՀ դրամ, ինչը 2021 թ. համեմատ շուրջ 12 մլն 567 հազ ՀՀ դրամով ավել կլինի:

Ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձային ֆոնդի աճով: Ընդ որում՝ կառավարչության հաստիքների օպտիմալացման շնորհիվ վերոնշյալ ավելացումը նախատեսվածից քիչ է կատարվել: Մնացած ծախսային հոդվածներում փոփոխություն չի եղել:

  • Կիսվել: