չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետ է բացվել

Արցախի պետական համալսարանում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետ է բացվել

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում բացվել է պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան գիտական քննարկումների կաբինետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի մայր բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանն աննախադեպ է համարել գիտական քննարկումների կաբինետի բացումը:
Возможно, это изображение 1 человек
«Արցախի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բացվում է կաբինետ,որը միտված է գիտական քննարկումների, բանավեճերի կազմակերպմանը:Վերջին 12-13 տարինների ընթացքում Արցախի տարբեր բնագավառներում, հատկապես՝ տնտեսության, հանքարդյունաբերության, նախադպրոցական կրթության, հանրակրթության,բարձրագույն կրթության, գիտության և այլ բնագավառներում, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցն իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր: Այս կաբինետի բացումը և կահավորումը հենց այդ ծրագրերից մեկն է»,-ասաց Ա. Սարգսյանը:
Возможно, это изображение 8 человек, люди сидят, люди стоят, костюм, офис и в помещении
Կաբինետում առաջին գիտական քննարկումը կազմակերպել է անձամբ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, պրոֆեսոր Գ. Գաբրիելյանցը՝  «Հավասարակշռությունը բնության և հասարակության միջև» թեմայով:

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհավորելով բոլորին, կարևորել է համալսարանում քննարկումների նման կաբինետ ունենալը։
«Մեր իրականությունում քննարկումների մշակույթը վերականգնելու անհրաժեշտություն կա:
 
Այս առումով կարևորում եմ գիտական քննարկումների, բանավեճերի կազմակերպումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Գրիգորի Արկադիի, նման մեկնարկի համար, Ձեր փորձի, գիտելիքի, իմաստնության շնորհիվ ստեղծվել է մի հարթակ, որը կնպաստի քննարկումների մշակույթի զարգացմանը»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
 
Возможно, это изображение 7 человек, люди сидят и в помещении
Դասախոսության ավարտից հետո ներկաները մտքեր են փոխանակել թեմայի շուրջ: Ներկա էին նաև ԱՀ պետնախարարի խորհրդական, ԱրՊՀ գիտխորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

  • Կիսվել: