հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ՊԲ հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի (տեսանյութ)

Արցախի ՊԲ հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի (տեսանյութ)

Պայմանական ազդանշանը ստանալուց հետո պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ:

Կրակային փուլում, կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ, անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունքներ:

  • Կիսվել: