կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի պատգամավորները եւ աշխատակազմը 1 մլն 13 հազ  ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել սիրիահայերին

Արցախի պատգամավորները եւ աշխատակազմը 1 մլն 13 հազ ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել սիրիահայերին

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը 1մլն 13 հազ  ՀՀ դրամի չափով աջակցություն են ցուցաբերել Սիրիայի Հանրապետությունում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  տուժած սիրիահայերի ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

Արցախի Կառավարությունը համագործակցելով Հայ օգնության միության Արցախի մասնաճյուղի հետ որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակության աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահավաք:

Կոչ է արվել Արցախում ապրող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օգնության ձեռք մեկնել բնական աղետից տուժած մեր հայրենակիցներին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: