ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի պատերազմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր ՀՀ-ին. իրանցի պատգամավոր

Արցախի պատերազմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր ՀՀ-ին. իրանցի պատգամավոր

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի, գրում է ermenihaber.am-ը:

Պատգամավորը մասնավորապես ասել է. «Արցախյան պատերազմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Կովկասի որոշ մասեր պատմական փաստաթղթերով մայր հայրենիք Իրանի մի մասն են։ Ապագայում եթե մի բան լինի, դրանք պետք է հանձնվեն Իրանին: Իրանն առանց նախապայմանների պետք է աջակցի Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը»:

Իրանցի մեկ այլ պատգամավոր Ալի Ասքեր Հանին էլ, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի ժամանակ արտասանած ոտանավորին, սոցիալական ցանցում կիսվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կախաղան բարձրացվելու պահին արված լուսանկարով ու կցել հետևյալ գրառումը. «Պարո՛ն Էրդողան, Իրանի հողերի վրա աչք դրած անձի վերջն այսպես է լինում»:

 

  • Կիսվել: