չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Արցախի  փախստականները բնակարանային խնդրի վերաբերյալ մտավախություն են հայտնել Աժ նախագահին

Արցախի փախստականները բնակարանային խնդրի վերաբերյալ մտավախություն են հայտնել Աժ նախագահին

Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով բնակարանի կարիք ունի 8000 ընտանիք, ևս ավելի քան  2000  ընտանիք բնակապահովման հերթացուցակում գրանցված էին նախկինում:

Այս մասին ապրիլի 15-ին նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ ընդունելով «Կին փախստականների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
 
Միավորման նախագահ Ռուզաննա Ավագյանի հաղորդմաբ՝ կառույցը նորաստեղծ է: Կին փախստականները միավորվել են տարիներով կուտակված խնդիրներին լուծում տալու, միջազգային հարթակներում փախստականների հիմնախնդիրների մասին բարձրաձայնելու նպատակով: Խնդիրներից հիմնականը բնակարանային հարցն է:
 
«Շուրջ 33 տարի մարդիկ բնակարանային հերթում են, այժմ մտավախություն ունեն, որ           44-օրյա պատերազմի հետևանքով՝ նոր բռնի տեղահանվածների խնդիրների կողքին, մեր հիմնախնդիրներն անուշադրության կմատնվեն»,-ասել է Ավագյանը:
 
Ողջունելով նոր հասարակական կառույցի ստեղծումը՝ Արթուր Թովմասյանն անհրաժեշտություն է համարել՝  երկրի առջև ծառացած մարտահրավերներին միասնական ուժերով դիմակայելը:
 
Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ «Կին փախստականների միավորում» ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկայացրեց իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը՝ նշելով այն հանգամանքը, որ արցախցին պետք է Արցախում ապրի:
 
Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրեց, որ բռնի տեղահանվածների հիմնախնդիրները պետության ուշադրության կենտրոնում են:

  • Կիսվել: