հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է հրավիրվել. օրակարգում զենք-զինամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման ուղղությամբ տարվող աշխատանքներն են

Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է հրավիրվել. օրակարգում զենք-զինամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման ուղղությամբ տարվող աշխատանքներն են

ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն այսօր ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ անց է կացրել օպերատիվ-աշխատանքային խորհրդակցություն:

Այս մասին <<Արցախպրես>>-ին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Աղբյուրի հավաստմամբ` օրակարգում զենք-ռազմամթերքի հայտնաբերման և կամովին հանձնման ուղղությամբ կատարված աշխատանքներն են: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՔՀ վարչության պետ գնդապետ Արայիկ Գասպարյանը` ներկայացնելով տարեսկզբից առայսօր կատարված աշխատանքները, բնակչության շրջանում ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերքի հայտնաբերման, առգրավման և կամովին հանձման ուղություններով:

Վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում իրականացված օպերատիվ-հետախուզական և համապատասխան պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել, ինչպես նաև կամովին հանձնվել է 13 միավոր տարբեր մոդելի զենքեր, 1103 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակներ, ինքնաձիգի պահեստատուփեր և այլ ռազմամթերք, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 քրեական գործ:

Հնարավոր է սա 7 մարդ և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

Ակտիվ աշխատանքներ են իրականացվել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ զորահավաքին հանրապետության շրջանների վարչակազմերին, համայնքներին և այլ գերատեսչություններին տրամադրված հրաձգային զենքերի, ռազմամթերքի հայտնաբերման և պաշտպանության բանակի սպառազինության պահեստ վերադարձնելու ուղղությամբ, որի արդյունքում հայտնաբերվել է 11 միավոր տարբեր մոդելների զենքեր և որոշակի քանակությամբ ռազմամթերք:

Վարչության անձնակազմին տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես` կենտրոնացնել ամբողջ ներուժը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, ուժեղացնել պրոֆիլակտիկ աշխատանքները՝ բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք և ռազմամթերքի կամովին հանձման, հայտնաբերման, ինչպես նաև առգրավման ուղություններով: Օրակարգից դուրս քննարկվել են օպերատիվ ծառայությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Կիսվել: