հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի ոստիկանապետն այցելել է անցակետեր

Արցախի ոստիկանապետն այցելել է անցակետեր

ԱՀ ոստիկանության պետն այցելել է Այգեստան համայնքի տարածքում տեղադրված անցակետեր:

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թ.հուլիսի 25-ի
ստորագած նոր որոշման համաձայն սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ:

1

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով¸ ԱՀ ոստիկանության կողմից
սահմանված վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

 

2020 թ.հուլիսի 26-ին ԱՀ ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ
Հակոբջանյանն այցելել է վերոնշյալ համայնքի տարածքում տեղադրված անցակետ և տեղում հանձնարարականներ տվել անցակետում շուրջօրյա ուժեղացված ծառայություն
իրականացնող ոստիկանության ծառայողներին։

  • Կիսվել: