շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի որոշ շրջաններում մեկնարկել են բերքահավաքի փորձնական աշխատանքները. փոխնախարար

Արցախի որոշ շրջաններում մեկնարկել են բերքահավաքի փորձնական աշխատանքները. փոխնախարար

Հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գարնանացանի տարածքները կազմել են 17 հազար 695 հա:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ  զրույցում ասել է  ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար  Վիլեն  Ավետիսյանը:
 
Խոսելով   հացահատիկային  մշակաբույսերի  բերքահավաքը    սկսելու    մասին՝  Վ. Ավետիսյանը  նշել է, որ    կան  շրջաններ, որտեղ      մեկնարկել  են    փորձնական   աշխատանքներ, բայց  դրանք  մասսայական  բնույթ     չեն  կրում:
 
«Ստացված   տեղեկությունների  համաձայն՝     ունենք   70  հազար  844    հա  աշնանացան   հացահատիկայինների   տարածքներ, որից    38 հազար  379  հա  գարի   և  32  հազար   460  հա ցորեն»,-տեղեկացրել  է  փոխնախարարը:
 
Նա  ասել է  նաև, որ   հանրապետության  տարածքում  հակահրդեհային  միջոցառումներն   իրականցվում  են  երկու  փուլով:  Առաջինը      եղել է  համատարած  ոչնչացման հերբեցիդի   սրսկման  միջոցով  սակավ  հրդեհավտանգ  գոտիների   ստեղծման միջոցառումը, որն  ավարտված  է. այն  իրականացվել է  1500  հա-ի  վրա: Երկրորդ  փուլն  արդեն    մեկնարկել է   այն  տարածքներում, որտեղ  սրսկումներ  չեն    իրականացվել: Շրջաններում   կտեղադրվեն    շուրջօրյա   գործող   պահակակետեր, որտեղ  կլինեն  ինչպես  հրշեջ    մեքենաներ, այնպես  էլ  տրակտորներ՝  համապատասխան  ագրեգատորներով:
 
«Բերքատվության   վերաբերյալ  մտավախություններ   ունեցել  ենք՝  հատկապես, որ  աշնանը  և  ձմռան  առաջին  ամիսներին  տեղումներ    չեն  եղել: Կարծում  եմ՝ այս  տարվա   արդյունքները   կգերազանցեն  նախորդ  տարվա ցուցանիշները:  Այսօրվա  դրությամբ   հանրապետությունում     սարքին  վիճակում  ունենք  250    հացահատիկահավաք  կոմաբայն, որը  լիովին  բավարարում  է  ունեցած   ցանքատարածություններում բերքահավաք   իրականացնելու  համար: Ի  դեպ,  անցած  տարի   ՀՀ-ից   տրամադրվեն են   կոմբայններ, որոնք     ևս    օգտագործում  ենք     այդ  աշխատանքների  կազմակերպման  նպատակով»,-նշել է   Վ. Ավետիսյանը: 

  • Կիսվել: