երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի ՆԳՆ թիմը հաղթանակով է վերադարձել Երևանում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությունից

Արցախի ՆԳՆ թիմը հաղթանակով է վերադարձել Երևանում կայացած սամբո-ըմբշամարտի առաջնությունից

Հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության համալիրում անցկացվեց ոստիկանության սամբո-ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Արցախի ներքին գործերի նախարարության ծառայողները։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Արցախի ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ Մասնակիցները մրցում էին յոթ քաշային կարգում։ Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով ու մեդալներով։

ՆԳ նախարարության թիմին այսօր նախարար Կարեն Սարգսյանն է ընդունել: Նախարարը, հաղթանակի կապակցությամբ, նախ շնորհավորել է անձնակազմին Արցախը պատվով ներկայացնելու համար, նշել, որ հանրային առողջապահության և ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է սպորտի մասսայականացումը երկրում, իսկ առողջ ապրելակերպի գաղափարի շուրջ պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը:

Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության անձնակազմի ֆիզիկական և մարտական պատրաստականության գործունեությունը և հաղթանակ բերած թիմին պարգևատրել թանկարժեք նվերներով և դրամական պարգևներով:

 

  • Կիսվել: