հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը

2022 թվականի մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 76 հաղորդում, որից 57-ը՝ հանցագործությունների վերաբերյալ։ Դրանցից 53-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, մարմանական վնասվածք հասցնելու վերաբերյալ հերթապահ մասում 7 հաղորդում է գրանցվել, ևս 2-ը՝ գույքի դիտավորությամբ ոչնչացման, 1-ը՝ խարդախության, 3-ը՝ անձնական ունեցվածքի գողության մասով: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք է արձանագրվել:
 
Ստացված բոլոր ահազանգերի հետքերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
 
ՔՀ վարչությունը համագործակցելով տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է թմրանյութի ապօրինի շրջանառության 1 դեպք և բացահայտել նախկինում կատարված 2 հանցագործություն:
 
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի կամ ռազմամթերքի կամովին հանձնման, ինչպես նաև տարբեր հանցատեսակները նվազեցնելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ՝ ինչպես տեղեկատվական, այնպես էլ բնակչության հետ տարվող ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքով:
 
Նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է ՃՏՊ դեպքերը: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, որից 24-ը՝ նյութական վնասով, 6-ը՝ մարմնական:
 
Ճանապարհապարեկային ծառայության կողմից բացահայտվել է առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու 45 դեպք, 35 վարորդ եղել է անսթափ վիճակում, 155-ը՝ գերազանցել է սահմանված արագությունը:
 
Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա տրանսպորտային պատահարներից բուժհաստատություն է դիմել 12 քաղաքացի։
 
Վիճակագրությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ մարմնական վնասվածքներով ուղեկցվող ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմը գերազանցելու և վարորդների անսթափ լինելու հետևանքով։
 
Ուստի, ՆԳ նախարարությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
 
Ոստիկանության շրջանային և տարածքային ստորաբաժանումների ծառայողները շաբաթվա ընթացքում ուժեղացաված ռեժիմով իրականացրել են հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը:
 
Մայիսի 30-ին հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջացառումների ընթացքում, հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հունիսի 5-ին պատանիների միջև հեծանվավազքի առաջնությանը՝ ոստիկանության ծառայողները պատշաճորեն հսկել են հասարակական կարգն ու կանոնները և ապահովել անվտանգ երթևեկությունը։
 
Մայիսի 17-ից Արցախի Հանրապետության տարածքում Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։
 
Խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է:

  • Կիսվել: