շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի ՆԳՆ-ն ամփոփում է ճանապարհատրանսպորտային պատահարները

Արցախի ՆԳՆ-ն ամփոփում է ճանապարհատրանսպորտային պատահարները

Արցախի ՆԳ նախարարույթունը հայտնում է, որ այսօր հանապետության տարածքում այսօր գրանցվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 2-ը՝ մարմանկան վնասվածքներով:

Կեսօրին, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում 27-ամյա Մ.Ասրյանը իր վարած «Ford transit» մակնիշի ավտոմեքենայով, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել նույն համայնքի 88-ամյա բնակիչ Ա. Ասրյանին:

Վրաերթի պատճառով վերջինս ստացել է ձախ ձեռնաթաթի պատռված վերքեր, կրծքավանդակի փակ վնասվածք, կողերի կոտրվածքներ: Ա. Ասրյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Ստուգմամբ զբաղվում է ՆԳՆ ոստիկանության Ասկերանի ճանապարհային ոստիկանությունը:

Մարմանկան վնասվածքով ՃՏՊ-ի հաջորդ դեպքն արձանագրվել է Մարտակերտի շրջանում:

Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղի 27-ամյա բնակիչ Ա.Անտոնյանը, իր վարած «ՎԱԶ 21-214» մակնիշի ավտոմեքենայով Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհի առաջին կիլոմետրին աջ շրջադարձի ժամանակ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե պատնեշին:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորում: Իսկ ուղևորի վիճակը լավ է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային ճանապարհային ոստիկանությունը:

  • Կիսվել: