չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին

Արցախի ՆԳ նախարարը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը երեկ` նոյեմբերի 6-ին, ԱԻՊԾ և Ոստիկանության համակարգի ծառայողների ուղեկցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում անմահացած ոստիկանների և ԱԱԾ ծառայողների շիրիմներին։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։
 
May be an image of Մեկ կամ ավելի մարդ, դրսում, հուշարձան և տեքստը
 
ՆԳ նախարարն այնուհետև զինվորական պանթեոնում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ, որոնց զավակները երկար ժամանակ անհետ կորած էին համարվում և հետպատերազմական շրջանում ակտիվորեն համագործակցում էին Կարեն Սարգսյանի հետ։
 
May be an image of կանգնած, դրսում և հուշարձանը
 
Նախարարը սփոփանքի խոսքերի փոխարեն ևս մեկ անգամ նշել է, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած տղաներն իսկական հերոսներ են և նրանց անուններն ու սխրանքը հայրենապաշտության լավագույն օրինակն է լինելու նոր ու գալիք սերունդների համար։
 
May be an image of 2 մարդ, դրսում և հուշարձանը

  • Կիսվել: