կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ՆԳ նախարարը մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին

Արցախի ՆԳ նախարարը մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը գարնան և գեղեցկության տոնի՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորել է ՆԳ նախարարության համակարգի կին ծառայողներին (աշխատողներին) և մաղթել գարնանային լույս, ջերմություն ու ժպիտներ:

Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ, նախարարը ծաղիկներ ու նվերներ է փոխանցել գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Կարեն Սարգսյանը բարձր է գնահատել կանանց ներկայությունը ծառայության բոլոր ստորաբաժանումներում և առօրյա պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած նվիրվածությունն ու պատասխանատվությունը, ընդգծել, որ երկրի պետական ու հասարակական կյանքում և ներքին կայունության պահպանման գործում մեծ դերակատարում ունեն նաև կին ծառայողները:

«Ծառայության բոլոր օղակներում կանաց ներգրավվածությունը՝ աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ, մթնոլորտը՝ կառուցողական:

Իմ և ծառայության ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչների անունից, շնորհավորում և մաղթում եմ Ձեզ կանացի երջանկություն: Հանուն մեր մայրերի, կանանց, քույրերի ու դուստրերի ժպիտների, մենք պարտավոր ենք անշեղորեն կատարել մեր ծառայողական պարտականությունը»-շնորհավորանքի իր խոսքում նշել է ՆԳ նախարարը: ՆԳ նախարար

 

հէց

  • Կիսվել: