հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի ներքին գործերի նախարարի ուղերձը ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ

Արցախի ներքին գործերի նախարարի ուղերձը ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը  ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ ուղարձ է հղել։

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, վետերաններ.

Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը մեր երկրի անվտանգության ապահովման կարևորագույն ինստիտուտն է և մեծ է աշխատակիցների գործունեության շրջանակն ու աշխարհագրությունը: Իհարկե, Ձեր կողմից իրականացվող գործառույթները մեծ հաշվով անհասանելի և անտեսանելի է մեր բնակչության համար, բայց վստահ եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է, որ Ձեր ծառայությամբ պաշտպանում եք Արցախի Հանրապետության անվտանգության շահերը:

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, կառույցն իր ծառայողական պարտականությունները կատարելուն զուգահեռ, զինվորագրվեց նաև Հայրենիքի պաշտպանությանը:

Իմ խոնարհումը համակարգի այն 18 նվիրյալներին, ովքեր անմահացան Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Փառք հերոսներին: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն ծառայողներին, ովքեր շարքում են և շարունակում են իրենց ամբասիր ծառայությամբ պաշտպանել Արցախի Հանրապետությունը՝ ներքին ու արտաքին սպառնալիքներից:

Մեր երկրի առջև ծառացած տարաբնույթ մարտահրավերները հաղթահարելու համար, այսուհետ ևս շարունակելու ենք մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունը: Եվս մեկ անգամ շնորհավորում և մաղթում եմ բոլորիդ աշխատանքային հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ»,- ասվում է ուղերձում։

  • Կիսվել: