ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն արդեն Երևանում է

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն արդեն Երևանում է

Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը արդեն Երևանում է։
 
Նա գրել է. ՛՛Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:
 
Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:
 
Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով՛՛:
 
 

  • Կիսվել: