շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Արցախի նախագահը տեսակցել է Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին (տեսանյութ)

Արցախի նախագահը տեսակցել է Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է բուժհաստատություն տեսակցելու Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին: Այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

«Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

  • Կիսվել: