երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
33 տարի անց Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը․ Արայիկ Հարությունյան

33 տարի անց Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել եմ Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 
May be an image of flower, outdoors, monument and text
 
33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
 
Տասնակյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:
 
Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի»։
 

  • Կիսվել: