կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Արցախի նախագահը  պարգևատրել է պատերազմում զոհված հորն ու երկու որդիներին

Արցախի նախագահը պարգևատրել է պատերազմում զոհված հորն ու երկու որդիներին

44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում։ Գարեգինն ավագ որդու հետ պատերազմ էր մեկնել կամավոր։ Կրտսեր որդին՝ Դավիթը, ժամկետային էր, ով իր վաշտի անձնակազմի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում և հետմահու արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ Հունվարի 17-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նախագահ Հարությունյանը պետական պարգևները հանձնել է որդեկորույս մայրեր Նուշիկ և Վեներա Ղարայաններին։

No description available.

 

  • Կիսվել: