հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախի նախագահը ներկայացրել է 2020-25 թվականների ծրագիրը

Արցախի նախագահը ներկայացրել է 2020-25 թվականների ծրագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների ծրագիրը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ծրագիրը ներառում է նախագահի և գործադիր իշխանության գործունեության հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղիները առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Այն մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, երկրի ղեկավարի նախընտրական ծրագրի, ինչպես նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի հիմնական դրույթները և սկզբունքները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր կողմից հաստատված Կառավարության որոշմամբ՝ Կառավարության անդամներին և պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել նախագահի ծրագրից բխող միջոցառումների մշակումն ու կատարումը և դրանց ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել երկրի ղեկավարին:
 
Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թվականների գործունեության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 

  • Կիսվել: