շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահը ներկա է եղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Պատարագին

Արցախի նախագահը ներկա է եղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված Պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների և պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ միասին հունվարի 6-ին ներկա է եղել Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:

  • Կիսվել: