կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արցախի նախագահը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է պարենային անվտանգության խնդիրները

Արցախի նախագահը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել է պարենային անվտանգության խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների անվտանգային ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել պարենային անվտանգության խնդիրներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ փոխգործակցված ինտենսիվ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել նախանշված ծրագրերի իրականացումը և հասնել ցանկալի արդյունքի:

  • Կիսվել: