երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արցախի նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:

Համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Արման Հակոբջանյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Գրիգորի Մարտիրոսյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 5 անդամից՝ 4-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ ԱՀ պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Հրանտ Սաֆարյան՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար,

Սուրեն Գալստյան՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Վահրամ Բաղդասարյան՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,

Մեսրոպ Առաքելյան՝ ԱՀ պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

  • Կիսվել: