ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի հետ քննարկել է Արցախի ապագայի հետ կապված հարցեր

Արայիկ Հարությունյանը «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմի հետ քննարկել է Արցախի ապագայի հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ղեկավար կազմին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  
 
Քննարկվել են երկրի անվտանգային, սոցիալ-տնտեսական ռազմաքաղաքական վիճակի, տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Արցախի Հանրապետության ապագայի հետ կապված մի շարք հարցեր։
 
Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի համար այս բախտորոշ ժամանակաշրջանում բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է միասնական օրակարգի շուրջ համախմբվածություն և մարտահրավերների հաղթահարմանն ուղղված փոխգործակցված աշխատանք։
 
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին, մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ լսել երիտասարդ քաղաքական գործիչների առաջարկները։

  • Կիսվել: