շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահը հանդիպել է պահեստազորի մի խումբ սպաների հետ

Արցախի նախագահը հանդիպել է պահեստազորի մի խումբ սպաների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին ընդունել է պահեստազորի մի խումբ սպաների:

Երկրի ղեկավարը նշել է, որ հայրենիքը բարձր է գնահատում նրանց մատուցած ծառայությունները, և կառավարությունը գործադրելու է բոլոր միջոցները նրանց ունեցած սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Նախագահի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից պահեստազորի բոլոր սպաները, Արցախյան գոյամարտի մասնակից ազատամարտիկները և Հայրենական մեծ պատերազմի վետերանները Արցախի և ՀՀ բուժհաստատություններից անվճար օգտվելու հնարավորություն կունենան: Իսկ մինչև 2023 թ. ՊԲ բնակարանային հերթացուցակում գտնվողներն ապահովվելու են բնակարաններով: Անդրադառնալով թոշակի անցնելուց հետո աշխատանք ունենալու խնդրին՝ նախագահը նշել է, որ այդ ուղղությամբ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ մասնավոր ոլորտում նրանց համար հնարավորություններ ստեղծելու առումով:

Արայիկ Հարությունյանը ողջունել է նաև ներկաների կողմից հասարակական կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությունը, որը զբաղվելու է պահեստազորի սպաների խնդիրներով:

  • Կիսվել: