չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի նախագահը ԳԱԱ պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի նախագահը ԳԱԱ պատվիրակության հետ քննարկել է կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել է  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։

  • Կիսվել: