ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահը երկու նախարար է նշանակել

Արցախի նախագահը երկու նախարար է նշանակել

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ժիրայր Միրզոյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով Աշոտ Բախշիյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև Կառավարության որոշումներ, ըստ որոնց՝ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Արտյոմ Սարիբեկյանը, իսկ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար՝ Էրիկ Հարությունյանը:

  • Կիսվել: