երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի մահվան կապակցությամբ

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հեռագրում ասված է.

«Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին:

Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար: Իր անզուգական կատարումների միջոցով նա կենդանի էր պահում ու հարստացնում մեր ազգային արվեստը, այն արժանիորեն ներկայացնում աշխարհին՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերն ու հարգանքը:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին, նրա բազմահազար երկրպագուներին։

Մեծատաղանդ արցախուհու հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

  • Կիսվել: