ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Արցախի նախագահն ընդունել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ ֆուտբոլի՝ որպես մասսայական մարզաձևի զարգացումը մշտապես գտնվում է Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Այդ համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է վերջին տարիներին Արցախում կառուցված մարզադաշտերի նշանակությունը, ֆուտբոլային տարբեր թիմերի աշխատանքը՝ նշելով, որ ՀՖՖ-ի հետ համարժեք փոխգործակցության պայմաններում այն որակական նոր զարգացում կունենա:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ևս ընդգծել է մարզաձևի զարգացման անհրաժեշտությունը և հավաստիացրել, որ այս առումով շարունակական են լինելու աջակցության տարբեր ծրագրերը:

 

 

  • Կիսվել: