երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արցախի նախագահն իր միջնորդությունն է առաջարկում

Արցախի նախագահն իր միջնորդությունն է առաջարկում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր միջնորդությունն է առաջարկում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամըհաղթահարելու ուղղությամբ։  Նա գրել է․

"Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով: Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: