կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի նախագահն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի  մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:
 
Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:

  • Կիսվել: