շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականն Ուրուգվայում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել

Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականն Ուրուգվայում մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել

Արցախի նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատում, Խորհրդարանում և Առողջապահության նախարարությունում։ Նա գրել է․

"Սենատում հանդիպել եմ հայազգի սենտաոր Լիլիամ Քեշիշյանին, ով նաև Տուրիզմի նախկին նախարարն է եղել: Տիկին Քեշիշյանին եմ փոխանցել ԱՀ Պետական նախարարի հուշամեդալը ՝ Արցախին ցուցաբերած աջակցության համար:

Խորհրդարանում հանդիպել եմ հայազգի պատգամավոր Պեդրո Ժիստունյանին, Առողջապահության նախարարությունում հանդիպել եմ նախարարի տեղակալ, հայազգի Խոսե Լուիզ Սաթջյանին:

Հայազգի պաշտոնյաներին շնորհակալություն եմ հայտնել Արցախյան պատերազմի օրերին նրանց ցուցաբերած քաղաքական աջակցության համար, վերահաստատել մեր պայքարը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցով , քննարկել հնարավոր համագործակցության ուղիները և ծրագրերը:

Առիթ ունեցա հանդիպելու նաև Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ առաջին Պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի հետ, ով մեծ ավանդ ունի ուրուգվահայ համայնքի կյանքում իր երկարամյա ծառայությամբ:

Մյուս հանդիպումս կայացավ ուրուգվահայ հայտնի բժիշկ, նեյրոպիդեմիոլոգիայի մասնագետ, պրոֆեսոր Կառլոս Կետցոյանի հետ, ով նաև Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում Հայոց Ցեղասպնության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի նախձեռնության հեղինակն ու բարերարն է":

  • Կիսվել: