երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի նախագահի հրամանագրով՝ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք

Արցախի նախագահի հրամանագրով՝ օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

Այս մասին հայտնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: