ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի առանց լրագրողների

Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի առանց լրագրողների

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր էջում հայտնում է, որ Հարությունյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կանցկացվի առանց լրագրողների։

Նա, մասնավորապես, նշել է․

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն

Արցախի հանրային, Հայաստանի հանրային, Երկիր մեդիա, Կենտրոն, ԱՐ հեռուստաընկերությունները:

Ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:

Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»:

  • Կիսվել: