կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին են հանձնվել պետական պարգևներ

Արցախի նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին են հանձնվել պետական պարգևներ

Փետրվարի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Արցախի նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին են հանձնվել պետական պարգևներ։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներ՝ շարքայիններ Գևորգ Հրաչի Ասատրյանը, Արման Սուրենի Մանուչարյանը, Ռաֆայել Արմանի Օվսեյանը, Արնոլդ Սամվելի Հովսեփյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

  • Կիսվել: