շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի շարք հարցերի հրապարակային խոսքով կանդրադառնա առաջիկայում. Շտաբ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի շարք հարցերի հրապարակային խոսքով կանդրադառնա առաջիկայում. Շտաբ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի շարք հարցերի հրապարակային խոսքով կանդրադառնա առաջիկայում: Այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի  հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:

Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում»:

  • Կիսվել: