չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի մտավորականության ու երիտասարդության ներկայացուցիչները կոչ են արել համախմբել և սատար կանգնել Արցախի Հանրապետությանը

Արցախի մտավորականության ու երիտասարդության ներկայացուցիչները կոչ են արել համախմբել և սատար կանգնել Արցախի Հանրապետությանը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցած հանրահավաքում Արցախի մտավորականության ու երիտասարդության ներկայացուցիչները կոչ են արել հայությանը համախմբվել ու սատար կանգնել Արցախի Հանրապետությանը՝ նշելով, որ  անկախությունն  ու ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունեն:

Արցախի Հանրապետության ժողովրդական դերասան Քաջիկ Հարությունյանն իր խոսքում շեշտել է, որ որոևէ կարգավիճակով Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է:
 
Возможно, это изображение 1 человек, стоит и на открытом воздухе«Համաձայնել այս մտքին, նշանակում է գնալ ինքնաոչնչացման:  Նշանակում է այս 30 տարիների ընթացքում ունեցածը  հավասարեցնել զրոյի: Այսօր ավելի քան երբևէ պետք է միաբան լինենք: 88-ին մենք այս հրապարակում մի կտոր հացը կիսում էինք իրար հետ, ոգևորում էինք մեկս մյուսին, բարձր էր հայրենասիրության ոգին: Դրա համար էլ մեզ պարտադրված պատերազմում հաղթող դուրս եկանք: Այսօր Արցախում անորոշության մեծ ալիք է, սակայն հեռանալը խնդրի լուծում չէ: Հավատացած եղեք, աշխարհի ամենասքանչելի, գողտրիկ, սուրբ ու թանկ հողն Արցախ աշխարհն է: Հետևաբար, պիտի ապրենք Արցախում, պաշտպանենք ու պահպանենք մեր սրբությունները, մեր պապերի, հայրերի, եղբայների ու որդիների գերեզմանները, մեր սրբազան հողը , որ շաղախված է հերոս հայ քաջորդիների արյամբ: Եկեք բռունցքվենք և տեր կանգնենք մեր երկրին, միաբանվենք ու փրկենք Արցախը»,-ասաց Ք. Հարությունյանը:
 
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկկտոր Դոնարա Գաբրիելյանն անդրադառնալով 1988 թվականի Արցախյան շարժման պատմությանը, Արցախի Հանրապետության անկախության հռչակմանն ու արյան գնով այն պահելու 30-ամյա ընթացքին,  շեշտեց, որ ժողովրդավարական Արցախը  երբեք չի կարող  ամբողջատիրական Ադրբեջանի մաս կազմել:
 Возможно, это изображение 2 человека, люди стоят, памятник и на открытом воздухе
«Գիտնական Սախարովը ասել է կրկԻն, որ Ղարաբաղի հարցը հայ ժողովրդի համար կյանքի ու մահու հարց է: Մենք պարտավոր ենք ապրել այս հողում, մենք ուզում ենք կերտել մեր ապագան այստեղ՝ խաղաղ տարածաշրջանում:  Այլապես՝ ոչ մի լավ բան չի կարող սպասվել, եթե որպես ինքնիշխան ու ժողովրդավար պետություն,  չլինի Արցախը»,-հավելեց Դ. Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ  Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի անժամկետ  ներկայության դեպքում միայն կարելի է խոսել արդարության վերականգնման մասին:
 
Արցախցի երիտասարդ, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հրաչ Սայիյանն էլ շեշտեց, որ ինքնուրույն ու հայկական Արցախի գոյությունն Ադրբեջանի համար անընդունելի է, որն ահաբեկչական տարբեր մեթոդներով  փորձում է իրագործել հայաթափման իր նպատակը:
 Возможно, это изображение 2 человека, люди стоят и на открытом воздухе
«Եթե ուզում ենք հայրենիք ունենալ, պիտի պայքարենք միշտ: 2020 թվականի դաժան պատերազմը շատ բան է փոխել մեր մտքում, ապրելակերպում, բայց Արցախում ապրելու մտադրությունը, նպատակը ու ծրագրերը մնացել են անփոփոխ, դեռ ավելին' ամրապնդվել են: Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից  հայ ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ 1988-ին, 1991-1994 թվականների, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների իրենց արյունն ու քրտինքն են շաղախել Արցախի հողին' գիտակցելով, որ Արցախը կա ու կլինի  հայկական: Մենք իրավունք չունենք այդ բոլոր տառապանքներն ու զրկանքները, նվիրումը մոռանալու և ուրանալու: Մեզ համար անընդունելի է ցանկացած խաղաղության պայմանագիր, որը կասկածի տակ կդնի մեր ինքնիշխանությունը, մեր, ձեր բոլորի, յուրաքանչյուրի իրավունքը սեփական ճակատագիրը տնօրինելու և պապենական հողում արժանապատիվ ապրելու: Այս օրհասական պահին նույն համազգային համախմբումն է անհրաժեշտ՝ ի պաշտպանություն Արցախի ու արցախահայության»,-նշեց Հրաչ Սայիյանը՝ որպես արցախցի երիտասարդ կոչ անելով հայ ժողովրդին միաբանվել և ամբողջ ներուժը ներդնել հայրենիք պահելու և Արցախի Հանրապետությանը սատար կանգնելու  համար:
Возможно, это изображение один или несколько человек, люди стоят, на открытом воздухе и толпа

  • Կիսվել: