ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը։

Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական ​​առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել իրավիճակի բարելավմանը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և վստահության ամրապնդման և ի շահ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ Եվրոպայի:

Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հորդորում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին համագործակցել և պահպանել իրենց ստանձնած պարտականությունները և միջազգային պարտավորությունները:

Հայտարարությունը համահունչ է հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգությանը ԵՄ մոտեցման վերաբերյալ շատ կարևոր եզրակացություններին, որոնք ընդունվել են 2021 թ. հունիսի 21-ին Եվրամիության խորհրդի կողմից՝ ճանաչելով մշակութային ժառանգության կարևոր դերը խաղաղության, ժողովրդավարության և կայուն զարգացման գործում՝ որպես ԵՄ արտաքին հարաբերությունների շրջանակներում խաղաղության, անվտանգության և զարգացման Եվրամիության մոտեցման մի մաս:

  • Կիսվել: