երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արցախի մշակութային ժառանգության դեմ Բաքվի կեղծարարության մասին հոդվածը՝ Դելֆի պորտալում

Արցախի մշակութային ժառանգության դեմ Բաքվի կեղծարարության մասին հոդվածը՝ Դելֆի պորտալում

Լատվիայի Հանրապետության Դելֆի (Delfi ) ամենամեծ պորտալում լույս է տեսել «Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպության Արցախի մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանի «Շարունակվող հարձակում հայկական ժառանգության դեմ. Արցախի հայկական գորգերը Լատվիայում կեղծարարությամբ ներկայացվում են որպես ադրբեջանական ժառանգություն» վերտառությամբ հոդվածը։
 
Հոդվածը ներկայացնում է Ադրբեջանի կողմից Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Դեկորատիվ արվեստի և դիզայնի թանգարանում» 2024 թվականի մայիսի 16-ին բացված՝ «Ադրբեջանական գորգեր. հիշողության գենետիկական կոդը» խորագրով ցուցահանդեսի մանրամասները, որի հիմնական ցուցադրությունն ընդգրկում էր Արցախի և Հայաստանի տարածաշրջանի հայկական գորգերի կրկնօրինակները։
 

  • Կիսվել: