շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ հայտարարությանը

Արցախի ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի ԿԸՀ հայտարարությանը

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի ԿԸՀ այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք` 2020թ. ապրիլին Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ:  Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020թ. փետրվարի 9-ին:

  • Կիսվել: