երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ. մանրամասներ

Արցախի միկրոավտոբուսի վթարը եղել է հետդարձի ճամփին՝ հանրահավաքից ժամեր առաջ. մանրամասներ

Նախօրեին Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի էր ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ 

Արցախցի վթարված ընտանիքի բարեկամներից մեկը գրառում է կատարել` հերքելով մամուլում հրապարակված այն լուրերը, որ այդ ընտանիքը վթարվել է Արցախից Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին գալու ճանապարհին: 

Նա,մասնավորապես, նշել է.

"Մի քանի տեղ, այդ թվում` Հովսեփ Խուրշուդյանի գրառման մեջ հանդիպեցի տեղեկատվության, թե Արցախից Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի հանրահավաքին մեկնող միկրոավտոբուս է վթարվել, և ուղևորներից մեկի վիճակը ծանր է։ Այո, իմ ընտանիքին հարազատ մարդկանց մասին է խոսքը, հաստատում եմ, որ վիճակը իրապես ծանր է, բայց իմ բարեկամները վթարվել են Երևանից Արցախ մեկնելու ժամանակ Քոչարյանի հանրահավաքի մեկնարկից ժամեր շուտ Սիսիանի շրջանի Սառնակունք բնակավայրի մոտակայքում։
Խնդրում եմ, Ձեր քաղաքական ռազբորկաներին մի օգտագործեք չճշտված տվյալներ և զերծ մնացեք շահարկումներից"։

  • Կիսվել: