հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանը ծածկոցով ժամանակավոր փակվել է ավարտուն տեսքի բերելու նպատակով: Այս մասին Մարտունու շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթի հետ զրույցում տեղեկացրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը՝ հերքելով Նժդեհի արձանը քողարկելու վերաբերյալ տեղեկությունը:

«Նժդեհի արձանի առանձին հատվածներ դեռևս ծածկվել է քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից՝ վերջնական տեսքի բերելու նպատակով: Քողարկելու կամ ապամոնտաժման մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Նման որոշում կամ կարգադրություն որևէ ատյանի ու ոչ ոքի կողմից չկա»,-նշել է Սաղյանը:

 
 

  • Կիսվել: